Առողջ միջավայր։ Իրազեկ հասարակություն։

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է շրջակա միջավայրի հարցերով մտահոգ և շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող որոշումների կայացմանը հանրության մասնակցության խթանման գործում շահագրգիռ անձանց կողմից 2016 թ. փետրվարի 19-ին:

Մենք վստահ ենք, որ առողջ շրջակա միջավայրը մարդու կայուն գործունեության կարևոր նախապայման է։

Մենք ձգտում ենք

Բարձրացնել իրազեկության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղական, ազգային ու միջազգային մակարդակներում

Նպաստել շրջակա միջավայրի հանրային մոնիտորինգի արդյունավետ գործիքակազմի ներդրմանը

Աջակցել հանրությանը՝ իրացնելու առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքը

Վերահսկել կառավարության կողմից միջազգային պարտավորությունների կատարումը

Ապահովել բնապահպանական հարցերում անկախ փորձագիտական կարծիքների հասանելիությունը

Նպաստել էկոկրթությանը և հատկապես ոլորտի երիտասարդ մասնագետների փորձառության ձեռքբերմանը

Կազմակերպության նպատակներն են

Միավորել

Միավորել բոլոր այն անձանց ու կազմակերպությունների ջանքերը, որոնք շահագրգիռ են ներդնել իրենց ունակություններն ու հնարավորությունները՝ շրջակա միջավայրի վիճակի ու առողջ շրջակա միջավայրում ապրելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, խնդիրների լուծմանը աջակցելու համար

Իրազեկել

Բարոյական, հոգեբանական, մասնագիտական, աջակցություն ցույց տալ քաղաքացիներին, իրավաբանական անձանց՝ իրազեկ լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրենց իրավունքների գիտակցման և պաշտպանության գործում

Աջակցել

Աջակցել բնապահպանական գիտելիքների տարածմանը և բնակչության էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը, հատկապես՝ երիտասարդության ու կանանց շրջանում

Նախաձեռնել

Նախաձեռնել և աջակցել հատկապես երիտասարդների ու կանաց հանրային մոնիտորինգի անցկացման, հանրային իրազեկմանն ուղղված նախաձեռնություններին

Նպաստել

Նպաստել նշված բնագավառում տեղական ու միջազգային կազմակերպությունների ինտեգրմանը և համագործակցությանը

Թիմ

Մարի Չաքրյան

Մարի Չաքրյան

Հիմնադիր, ծրագրերի ղեկավար

Գեո-էկոլոգիայի մագիստրոս է, էկո-լրագրող: Համոզված է, որ շրջակա միջավայրի դինամիկ փոփոխությունների շրջապտույտում պետք է պատրաստ լինել անակնկալների և մշտապես հարստացնել դրանց դիմակայելու ու հարմարվելու հմտություններն ու գիտելիքը: Հաջողությամբ մեկտեղում է փորձագիտական ու լրագրողական աշխատանքը կազմակերպության ծրագրերի ղեկավարման հետ, կազմակերպության ակտիվ…

Սիլվա Այվազյան

Սիլվա Այվազյան

Համահիմնադիր, էկո-տեղեկատվության խորհրդատու

2002 թ․-ից աշխատելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ կարևորում և անհրաժեշտ պայման է համարում հասարակության իրազեկությունը և ակտիվ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին։ Հավատում է թիմի՝ հետաքրքիր ծրագրերի իր հեղինակային մտահղացումները իրագործելու ներուժին։

Անուշ Բեյբության

Անուշ Բեյբության

Համահիմնադիր

Ուսանել է ԵՊՀ արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետում, ունի թուրքագետ, բանասերի և թարգմանչի որակավորում: Մասնակցել է Դրեզդենի Տեխնիկական Համալսարանի և Նյու Դելիի Թերիի համալսարանի վերապատրաստման դասընթացներին: Աշխատել է Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցում, ներկայումս աշխատում է ՀՀ ԲՏԱ նախարարության հասարակության հետ…

Նատալյա Մանուկյան

Նատալյա Մանուկյան

Համահիմնադիր, էկոկրթության խորհրդատու

Մասնագիտությամբ աշխարհագրության ուսուցիչ է: Մանկավարժական համալսարանն ավարտելուց ի վեր դասավանդում է դպրոցում: 10 տարի համակարգել է Ապարանի բնապահպանական հասարակական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնի աշխատանքը: Շարունակական աշխատանք է տանում համայնքի բնակիչների հետ՝ բնապահպանական իրավունքների և պարտականությունների իրազեկման, բնության հետ ներդաշնակ ապրելու, բնական…

Մանե Մկրտչյան

Մանե Մկրտչյան

Երիտասարդական խմբի համակարգող

Տեղեկատվական անվտանգության մասնագետ է։ Մասնակցել և ելույթներով հանդես է եկել միջազգային ծրագրերում ու աշխատարաններում՝ էկոկրթության, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման թեմաներով։ Տարածաշրջանային Youth Change Makers հարթակի անդամ է։ 2019-ից հոդվածներ է հրապարակում հայերեն «Վիքիպեդիայում»։ Ներկայումս «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի…

Մանե Մադոյան

Մանե Մադոյան

Հասարակայնության հետ կապերի խորհրդատու

Մանեն աշխատում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ կառույցների գործունեությունը տեսանելի դարձնելով զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը։ ՀՄԻԿ-ի թիմին միացել է՝  համոզված լինելով, որ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրների լուծման կարևոր բաղադրիչներից մեկը հանրության իրազեկումն է։

Ասյա Այվազյան

Ասյա Այվազյան

Ծրագրերի համակարգող, դասընթացավար

Մի քանի տարի աշխատելով ՀՀ առաջատար մեծ ընկերություններում, Ասյա Այվազյանը սկսել է աշխատել փոքր բիզնեսի աջակցության ոլորտում։ Երկու տարի աջակցելով Սիրիահայ ստարտափ բիզնեսներին՝ Ասյան միացել է ՀԻՄԿ թիմին, որտեղ շարունակում է իր աշխատանքային գործունեությունը բնապահպանության և փոքր բիզնեսին աջակցության ոլորտում։

Ջուլիա Աթաբեկյան

Ջուլիա Աթաբեկյան

Ծրագրերի օգնական

Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի զբոսաշրջություն բաժինը, սիրում եմ ճանապարհորդել և բացահայտել գեղեցիկը բնության մեջ։ ՀԻՄԿ թիմին միացել է 2020թ.-ին: