Կենսաբազմազանության պահպանումը սկսվում է պատասխանատու սպառումից May 22, 2026 Ավելին Երիտասարդների և կանանց ներգրավումը ՄԱԿ-ի կենսաբանական բամազանության կոնվենցիայի կողմերի հանդիպման առանցքում April 28, 2026 Ավելին 130+ նոր հոդված հայերեն Վիքիպեդիայում․ ամփոփվեց թափոնների կառավարման թեմայով խմբագրաթոնը April 15, 2026 Ավելին ԱԸՊ համակարգի ներդրումը պահանջում է ոչ միայն օրենք, այլև իրազեկ մասնակցություն April 8, 2026 Ավելին Բնապահպանական միջազգային գործընթացները՝ ԵՊՀ ուսանողների ուշադրության կենտրոնում: CBD_COP17 March 22, 2026 Ավելին UNCCD COP17 լուսաբանման կրթաթոշակ․ վերջնաժամկետ՝ ապրիլի 15 March 22, 2026 Ավելին Վիեննայում ներկայացվել է Հայաստանի փորձը՝ երիտասարդների ներգրավմամբ թափոնների կառավարման ոլորտում February 10, 2026 Ավելին Հայաստանի փորձը ներկայացվել է Վիեննայում՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի և երիտասարդների ներգրավման թեմայով February 5, 2026 Ավելին Բուդապեշտում կայացավ «Ջուր և առողջություն» արձանագրության կողմերի Խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը November 13, 2025 Ավելին Գենետիկորեն ձևափոխված բույսերը ժամանակակից գյուղատնտեսական լուծու՞մ, թե՞ ռիսկ November 5, 2025 Ավելին ԹԱՓON Միացի՛ր դասընթացին, դարձի՛ր համայնքիդ փոփոխության դեսպան October 11, 2025 Ավելին Հայտարարություն. որտեղի՞ց տեղեկանալ առողջության վրա բարձր վտանգավորության թունաքիմիկատների ազդեցության մասին November 28, 2024 Ավելին Երևանի օդի աղտոտումը ուսանողների ուշադրության կենտրոնում November 11, 2024 Ավելին Երեք ազգերի պատմություն. կանանց հզորացում կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումների համար` ավանդական գիտելիքների միջոցով October 21, 2024 Ավելին Երիտասարդներն իրավունք ունեն տեղեկանալու և մասնակցելու բնապահպանական գործընթացներին July 9, 2024 Ավելին «Խոր Վիրապ» ճահճուտի կարևորությունը May 25, 2024 Ավելին Էկոհամակարգերի վերականգնման սոցիալ-էկոլոգիական և տնտեսական օգուտները May 21, 2024 Ավելին IPBES. տարածաշրջանային երիտասարդական սեմինար November 14, 2023 Ավելին  Էկոհամակարգերի վերականգնման կարևորությունը November 14, 2023 Ավելին Դաշտամիջյան քամապաշտպան անտառաշերտերի բնապահպանական և սոցիալ-տնտնեսական կարևորությունը November 10, 2023 Ավելին Դպրոցների կանաչապատման նշանակությունը կլիմայի փոփոխությանը դիմակայելու տեսանկյունից: November 7, 2023 Ավելին Կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության կապը November 5, 2023 Ավելին Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը November 5, 2023 Ավելին Մաքուր խաղեր Երևանի բուսաբանական այգում September 25, 2023 Ավելին Ավելի շատ բերք՝ ամեն կաթիլից․ Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանությունը փոփոխվող կլիմայի պայմաններում September 14, 2023 Ավելին Սովորական սուրճի սեղանի շուրջ հարևաններով զրուցում են ոչ սովորական թեմայից՝ էներգիայից May 30, 2021 Ավելին «Դարձնենք համայնքը Էներգաարդյունավետ» դրամաշնորհային մրցույթ April 30, 2021 Ավելին Էներգետիկ խմբագրաթոն հայալեզու Վիքիպեդիայում March 22, 2021 Ավելին #սրճա_էներգա_զրույցները սկսված են March 22, 2021 Ավելին

Առողջ միջավայր։ Իրազեկ հասարակություն։

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է շրջակա միջավայրի հարցերով մտահոգ և շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող որոշումների կայացմանը հանրության մասնակցության խթանման գործում շահագրգիռ անձանց կողմից 2016 թ. փետրվարի 19-ին:

Մենք վստահ ենք, որ առողջ շրջակա միջավայրը մարդու կայուն գործունեության կարևոր նախապայման է։

Մենք ձգտում ենք

Բարձրացնել իրազեկության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղական, ազգային ու միջազգային մակարդակներում

Նպաստել շրջակա միջավայրի հանրային մոնիտորինգի արդյունավետ գործիքակազմի ներդրմանը

Աջակցել հանրությանը՝ իրացնելու առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքը

Վերահսկել կառավարության կողմից միջազգային պարտավորությունների կատարումը

Ապահովել բնապահպանական հարցերում անկախ փորձագիտական կարծիքների հասանելիությունը

Նպաստել էկոկրթությանը և հատկապես ոլորտի երիտասարդ մասնագետների փորձառության ձեռքբերմանը

Կազմակերպության նպատակներն են

Միավորել

Միավորել բոլոր այն անձանց ու կազմակերպությունների ջանքերը, որոնք շահագրգիռ են ներդնել իրենց ունակություններն ու հնարավորությունները՝ շրջակա միջավայրի վիճակի ու առողջ շրջակա միջավայրում ապրելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, խնդիրների լուծմանը աջակցելու համար

Իրազեկել

Բարոյական, հոգեբանական, մասնագիտական, աջակցություն ցույց տալ քաղաքացիներին, իրավաբանական անձանց՝ իրազեկ լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրենց իրավունքների գիտակցման և պաշտպանության գործում

Աջակցել

Աջակցել բնապահպանական գիտելիքների տարածմանը և բնակչության էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը, հատկապես՝ երիտասարդության ու կանանց շրջանում

Նախաձեռնել

Նախաձեռնել և աջակցել հատկապես երիտասարդների ու կանաց հանրային մոնիտորինգի անցկացման, հանրային իրազեկմանն ուղղված նախաձեռնություններին

Նպաստել

Նպաստել նշված բնագավառում տեղական ու միջազգային կազմակերպությունների ինտեգրմանը և համագործակցությանը

Թիմ

Մարի Չաքրյան

Մարի Չաքրյան

Հիմնադիր, ծրագրերի ղեկավար

Գեո-էկոլոգիայի մագիստրոս է, էկո-լրագրող: Համոզված է, որ շրջակա միջավայրի դինամիկ փոփոխությունների շրջապտույտում պետք է պատրաստ լինել անակնկալների և մշտապես հարստացնել դրանց դիմակայելու ու հարմարվելու հմտություններն ու գիտելիքը: Հաջողությամբ մեկտեղում է փորձագիտական ու լրագրողական աշխատանքը կազմակերպության ծրագրերի ղեկավարման հետ, կազմակերպության ակտիվ…

Սիլվա Այվազյան

Սիլվա Այվազյան

Համահիմնադիր, էկո-տեղեկատվության խորհրդատու

2002 թ․-ից աշխատելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ կարևորում և անհրաժեշտ պայման է համարում հասարակության իրազեկությունը և ակտիվ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին։ Հավատում է թիմի՝ հետաքրքիր ծրագրերի իր հեղինակային մտահղացումները իրագործելու ներուժին։

Անուշ Բեյբության

Անուշ Բեյբության

Համահիմնադիր

Ուսանել է ԵՊՀ արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետում, ունի թուրքագետ, բանասերի և թարգմանչի որակավորում: Մասնակցել է Դրեզդենի Տեխնիկական Համալսարանի և Նյու Դելիի Թերիի համալսարանի վերապատրաստման դասընթացներին: Աշխատել է Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցում, ներկայումս աշխատում է ՀՀ ԲՏԱ նախարարության հասարակության հետ…

Նատալյա Մանուկյան

Նատալյա Մանուկյան

Համահիմնադիր, էկոկրթության խորհրդատու

Մասնագիտությամբ աշխարհագրության ուսուցիչ է: Մանկավարժական համալսարանն ավարտելուց ի վեր դասավանդում է դպրոցում: 10 տարի համակարգել է Ապարանի բնապահպանական հասարակական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնի աշխատանքը: Շարունակական աշխատանք է տանում համայնքի բնակիչների հետ՝ բնապահպանական իրավունքների և պարտականությունների իրազեկման, բնության հետ ներդաշնակ ապրելու, բնական…

Մանե Մկրտչյան

Մանե Մկրտչյան

Երիտասարդական խմբի համակարգող

Տեղեկատվական անվտանգության մասնագետ է։ Մասնակցել և ելույթներով հանդես է եկել միջազգային ծրագրերում ու աշխատարաններում՝ էկոկրթության, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման թեմաներով։ Տարածաշրջանային Youth Change Makers հարթակի անդամ է։ 2019-ից հոդվածներ է հրապարակում հայերեն «Վիքիպեդիայում»։ Ներկայումս «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի…

Մանե Մադոյան

Մանե Մադոյան

Հասարակայնության հետ կապերի խորհրդատու

Մանեն աշխատում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ կառույցների գործունեությունը տեսանելի դարձնելով զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը։ ՀՄԻԿ-ի թիմին միացել է՝  համոզված լինելով, որ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրների լուծման կարևոր բաղադրիչներից մեկը հանրության իրազեկումն է։

Ասյա Այվազյան

Ասյա Այվազյան

Ծրագրերի համակարգող, դասընթացավար

Մի քանի տարի աշխատելով ՀՀ առաջատար մեծ ընկերություններում, Ասյա Այվազյանը սկսել է աշխատել փոքր բիզնեսի աջակցության ոլորտում։ Երկու տարի աջակցելով Սիրիահայ ստարտափ բիզնեսներին՝ Ասյան միացել է ՀԻՄԿ թիմին, որտեղ շարունակում է իր աշխատանքային գործունեությունը բնապահպանության և փոքր բիզնեսին աջակցության ոլորտում։

Ջուլիա Աթաբեկյան

Ջուլիա Աթաբեկյան

Ծրագրերի օգնական

Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի զբոսաշրջություն բաժինը, սիրում եմ ճանապարհորդել և բացահայտել գեղեցիկը բնության մեջ։ ՀԻՄԿ թիմին միացել է 2020թ.-ին: