Բառարան

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերի մասին իրազեկմամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ գործողությունների անարդյունավետության մասին բարձրաձայնող ակտիվ քաղաքացիների կամ նրանց խմբի շարժում

Էներգաարդյունավետությունը  ծախսած էներգիայի և ստացած արդյունքի հարաբերակցությունն է, այսինքն այն նկարագրում է, թե միավոր էներգիա ծախսելու դեպքում ի՞նչ արդյունք է ստացվում, որը կարող է լինել ապրանք, ծառայություն կամ աշխատանք։

Օրինակ, եթե երկու արտադրող, սպառելով նույն քանակի էներգիա, արտադրում են նույն ապրանքի տարբեր քանակություններ, ապա ավելի էներգաարդյունավետ է այն արտադրությունը, որն ավելի շատ ապրանք է արտադրել։

Այսինքն, էներգաարդյունավետությունը էներգիայի նվազագույն քանակի օգտագործմամբ անհրաժեշտ արդյունքի հասնելն է, իսկ էներգախնայողությունը՝ էներգիայի քիչ քանակի օգտագործումն է կամ ընդհանրապես դրա օգտագործումից հրաժարվելը:

Էներգախնայողությունը իրավական, կազմակերպական, գիտաարտադրական, տեխնիկական և տնտեսական միջոցառումների մի ամբողջություն է, որն ուղղված են էներգակիրների խնայողությանը, էներգիայի ռացիոնալ, արդյունավետ օգտագործմանն ու վերականգնվող էներգառեսուրսների կիրառության խթանմանը:

Էներգախնայողությունը խնայված էներգիայի այն քանակությունն է, որը որոշվում էներգաարդյունավետության միջոցառումներից առաջ և հետո ծախսված էներգիայի քանակությունների տարբերությամբ, ըստ չափումների կամ գնահատման արդյունքների։

Համաշխարհային առաջավոր փորձը ցույց է տալիս, որ գործող տեխնոլոգիաների պայմաններում էներգախնայողական ներուժը կազմում է փաստացի էներգածախսերի մինչև 30-40%-ը, իսկ էներգակիրների տնտեսումը 2-3 անգամ ավելի էժան է, քան համարժեք քանակությամբ նոր էներգակիրների արդյունահանումն ու  մատակարարումը սպառողներին:

Ցանկացած երկրի համար, էներգախնայողությունը համարվում է՝ էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության ավելացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

Էներգախնայողությունը որպես էներգիայի աղբյուր, տնտեսապես շատ ավելի ձեռնտու է քանի էներգիայի մյուս աղբյուրները: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամը, ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար ծախսված դրամը:

Գլոբալ տաքացումը երկրագնդի մթնոլորտի ստորին շերտի (ներքնոլորտի) տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը (դրական շեղումը) կլիմայական միջին ջերմաստիճանի նկատմամբ:

Մթնոլորտում պարունակվող այն գազերն են, որոնք պահում (կլանում) են  Երկրի ինֆրակարմիր ճառագայթումը, թույլ չտալով, որ այն  անմիջապես վերադառնա տիեզերք:

Հիմնական ջերմոցային գազերն են՝

  • Ջրային գոլորշիները ,
  • Ածխածնի երկօքսիդը (առաջանում է ածխի, նավթի, գազի այրումից և այլն),
  • Մեթանը (գյուղատնտեսություն, աղբավայրեր),
  • Ազոտի ենթօքսիդը (հողօգտագործում)

Ջերմոցային էֆֆեկտը մթնոլորտում տեղի ունեցող  բնական գործընթաց է, որի հետևանքով  արգելակվում  է Երկրի արձակած  ինֆրակարմիր ճառագայթների անարգել  հեռացումը տիեզերք՝ ջերմոցային գազերի կողմից այդ ճառագայթման մի մասի կլանման հետևանքով:

  • Ռեսուրս եզրույթի տակ հասկացվում է մարդկանց կողմից որևէ գործունեություն կատարելու ու ինչ-որ արդյունք ստանալու հնարավորության քանակական չափանիշ:
  • Բնական ռեսուրսները բնության օբյեկտներն ու բնության հատկություններն են (օրինակ, վերականգնվող ռեսուրս է համարվում քամու ու արևի Էներգիան, հանքային չվերականգնվող ռեսուրս՝ նավթը, բնական գազը, քարածուխը), որոնք կարող են օգտագործվել մարդկանց կարիքների բավարարման համար:
  • Ածխածնի ոտնահետքը ջերմոցային գազերի արտանետումների այն քանակն է, որը երկրները, ընկերությունները կամ ֆիզիկական անձինք արտադրում են իրենց գործունեության հետևանքով: Աշխարհի որոշ շրջաններ ունեն ավելի մեծ «ածխածնի ոտնահետք», քան մյուսները: Օրինակ, հարուստ երկրների բնակչությունը կազմում է համաշխարհային բնակչության ընդամենը մեկ հինգերորդ մասը, բայց նրանց բաժին է ընկնում մսի համաշխարհային սպառման 45%-ը, ընդհանուր էներգիայի սպառման 58%-ը, թղթի սպառման 84%-ը և անձնական ավտոմեքենաների 87%-ը: Միևնույն ժամանակ, աշխարհի ամենաաղքատ բնակչության հինգերորդ մասը (ավելի քան մեկ միլիարդ մարդ) դեռևս սննդի, բնակարանի, ջրի, ջրահեռացման և էլեկտրաէներգիայի կարիք ունի (աղբյուրը՝ ՄԱԶԾ): Հետևաբար, չափազանց կարևոր է, որպեսզի զարգացած երկրները կրճատեն իրենց ածխածնի ոտնահետքերը և զարգացող երկրները, ձգտելով բարելավել իրենց կենսամակարդակը, հասնեն այդ նպատակին՝ կլիմայի համար հնարավորինս անվնաս եղանակով: