Երիտասարդների և կանանց ներգրավումը ՄԱԿ-ի կենսաբանական բամազանության կոնվենցիայի կողմերի հանդիպման առանցքում

Ապրիլի 22-23-ը CO-OP4CBD ծրագրի շրջանակում, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպման՝ COP17-ի գործընթացներում քաղհասարակության ներգրավվածությունն ամրապնդելու նպատակով Փարիզում տեղի ունեցավ երկօրյա ուսուցողական դասընթաց  հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Հատուկ ուշադրություն էր դարձվել երիտասարդական, ավանդական գիտելիք կրողների իրավունքներով զբաղվող և կանանց կազմակերպությունների ներգրավմանը։

Դասընթացը կարևոր խթան էր այս տարվա աշնանը Հայաստանում տեղի ունենալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի հանդիպմանը քաղաքացիական հասարակության նշանակալի մասնակցության համար։

Բանախոսները կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացների ու մեխանիզմների մասին ներկայացրեցին հիմնաքարային տեղեկություններ։ Մասնակիցներն էլ կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին որոշումների կայացման ներգրավման իրենց փորձած մեթոդների արդյունավետությունը։ Դերախաղի միջոցով փորձեցին ձեռքբերած հմտությունները, ինչը հետաքրքիր փորձառություն էր իրական COP-ին պատրաստ լինելու համար։

Դասընթացին մասնակցեցին նաև «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները։ Գործընկերների հետ նրանք կիսվեցին իրենց ունեցած տեղեկություններով և փորձով։

 

Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ում միջազգային մակարդակով ոշումների կայացման գործում չափազանց կարևոր է կենսաբազմազանության վերաբերյալ տեղական և տարածաշրջանային տեսակետների հաշվի առնումը։ Տարբեր շահագրգիռ կողմեր, հատկապես կանայք և երիտասարդները, ինչպես նաև ավանդական գիտելիք ունեցողները առանձնահատուկ դեր ունեն Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) իրականացման, գործում։

 

Ուսուցումը կազմակերպել էր Ֆրանսիայի Բնության պատմության ազգային թանգարանը՝ HUN-REN էկոլոգիական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ։

 

Share your thoughts