UNCCD COP17 լուսաբանման կրթաթոշակ․ վերջնաժամկետ՝ ապրիլի 15

Այս տարի տեղի է ունենալու մեկ այլ COP17՝ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ UNCCD COP17-ը։

UNCCD COP17-ը և Երաշտի դիմադրողականության միջազգային դաշինքը (IDRA) հայտարարել են UNCCD COP17 հողի և երաշտի հարցերով լրատվամիջոցների լուսաբանման կրթաթոշակի մրցույթ՝ աջակցելու մեր ժամանակների կարևոր, սակայն ոչ լիարժեք լուսաբանված թեմաներից մեկի՝ աշխարհի հողերի վրա մեծացող ճնշման և սննդի ու ջրի անվտանգության, տնտեսական կայունության և համաշխարհային դիմադրողականության համար դրա նշանակության լուսաբանմանը։

UNCCD COP17-ից լուսաբանելու համար կընտրվի վեց լրագրող։

Համաժողովը տեղի է ունենալու Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում 2026 թվականի օգոստոսի 17-28-ը։ Այն նվիրված է լինելու հողերի վերականգնման, երաշտի դիմադրողականության ամրապնդման և ամբողջ աշխարհում ապրուստ ապահովող էկոհամակարգերի պաշտպանության լուծումներին։

Մանրամասները՝ հղումով

Share your thoughts