Բնապահպանական միջազգային գործընթացները՝ ԵՊՀ ուսանողների ուշադրության կենտրոնում: CBD_COP17
Օրերս ՀԻՄԿ ՀԿ հիմնադիր, շրջակա միջավայրի կառավարման և բնապահպանական տեղեկատվության փորձագետ Մարի Չաքրյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, Հնագիտություն և ազգագրություն կրթական ծրագրի բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանողներին պատմել է Հայաստանում 2026-ի աշնանը սպասվող կարևոր միջազգային իրադարձության մասին։

Մարի Չաքրյանը ներկայացրել է բնապահպանական միջազգային գործընթացների պատմությունը, խոսել Ռիոյի երեք կոնվենցիաների, ինչպես նաև Ռիոյի հռչակագրի 10-րդ սկզբունքը կյանքի կոչող բնապահպանական ժողովրդավարական միջազգային գործիքի՝ Օրհուսի կոնվենցիայի մասին։
Ուսանողների հետ քննարկվել են կոնվենցիաների կողմերի պարտավորություններն ու կողմերի որոշումների նշանակությունը՝ Երկրի առջև ծառացած բնապահպանակն խնդիրների լուծման գործում։
Ուսանողները տեղեկացել են, թե ինչով է տարբերվում կենսաբազմազանության պահպանության նոր օրակարգը, ինչով է առանձնահատուկ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպումը, ինչու է այն կազմակերպվում հենց Հայաստանում և ինչ կարող են անել ուսանողները միջազգային այս կարևոր իրադարձության մաս կազմելու համար։
Հանդիպումը տեղի է ունեցել Արդի մարդաբանական գիտակարգեր դասընթացի դասախոս Ռուզաննա Ծատուրյանի հրավերով, Շրջակա միջավայրի մարդաբանություն թեմայի շրջանակում։
#CBD_COP17
#UN_BiodiversityConference
#AarhusConvention
#YouthParticipation

English