Աշխատանք․ Հաղորդակցության մասնագետ
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը փնտրում է ակտիվ և տաղանդավոր հաղորդակցության մասնագետի, ով պետք է ստեղծի տարբեր տիպի բովանդակություն՝ կազմակերպության հաղորդակցային հարթակների համար (կայք, սոցմեդիայի հաշիվներ) և աշխատի լրատվամիջոցների հետ:
Աշխատանքային պարտականություններ՝
- Գրել, խմբագրել, թարգմանել և ստեղծել տարբեր տիպի նյութեր՝ վեբ-կայքի և սոցիալական մեդիա էջերի համար,
 - Պլանավորել ստեղծված կոնտենտի հրապարակումն ու առաջխաղացումը,
 - Գրել մամուլի հաղորդագրություններ և այլ տեղեկատվական գրառումներ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ,
 - Հետևել և հավաքագրել կազմակերպության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները:
 - Կատարել այլ՝ բուն պարտականություններից բխող աշխատանքներ:
 
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի աստիճան՝ հարակից ոլորտներում (լրագրություն, լեզվաբանություն)
 - 1+ տարվա աշխատանքային փորձ թվային և սոցմեդիայի մարքեթինգի,հաղորդակցության ոլորտներում,
 - Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
 - Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
 - Անգլերենի գերեզանց իմացությունը նախընտրելի է:
 
Ինքնակենսագրությունն (CV) և պորտֆոլիոն (կամ առնվազն երկու հրապարկված նյութ) ուղարկել [email protected] հասցեին մինչև նոյեմբերի 14-ը:

