Entries by Haykuhi Alaverdyan

«Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթին կարող են դիմել՝ հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, նկարիչները, գրողները, այլ ստեղծագործողներ։ Լրագրողական նյութերը պետք է հրապարակված լինեն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Լրագրողական նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ […]

Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը

2024 թվականի օգոստոսի 1-ից «Կետ 33» տեղեկատվական իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը վեց ամիս է։ «Արժանապատիվ մայրություն. ոչ մանկաբարձական բռնությանը» ծրագիրը նպատակ ունի իրականություն դարձնել արժանապատիվ մայրություն ունենալու գաղափարը: Այն ունի երեք ենթանպատակ. […]